ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ.
«Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային Ժողովում հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:
Երկուստեք արձանագրվել է` միասնական ջանքերով շարունակելու կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը»: