Քաղաքական

Չիփ Լեյթինենը ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին և շնորհավորել է վերջինիս նշանակման կապակցությամբ։
Գործերի ժամանակավոր հավատարմատար Լեյթինենը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

Նա ընդգծել է միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։ Նա նաև վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը հարևանների հետ խաղաղ համագոյակցող, ինքնիշխան, անկախ և ժողովրդավար Հայաստանին։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում։