Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023

USD393.83

EUR418.47

RUB5.32

Երևան 1 ℃

Рус Eng

Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Քաղաքական

23 Հունվարի, 19:02

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:

Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը:

Քարտուղար Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացումը` միտված  Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն և արցախահայության էթնիկ զտումը կանխելուն:  Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

«Հայտնի ուժերը»՝ պատմության դատաստանի առաջ

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ