Քաղաքական

«Զավեշտալի է ընդդիմությանը վաճառվող այս «մեծահոգությունը»». Խամոյան

Ընդդիմադիր պատգամավորներին անհարգելի բացակայությունների պատճառով մանդատներից զրկելու համար ԱԺ խորհուրդը չի դիմի սահմանադրական դատարան։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակայություններին, նշել էր, թե նրանք վերադարձել են ԱԺ, և որոշում է կայացվել այս անգամ չդիմել ՍԴ՝ որպես «ընդառաջ քայլ»։ 

Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, մեկնաբանելով ՍԴ չդիմելու որոշումը, ասաց՝ «Զավեշտալի է իշխանության կողմից ընդդիմությանը և հասարակությանը վաճառվող այս «մեծահոգությունը»»։

Հիշեցնենք՝ ԱԺ այսօրվա խորհրդի նիստը, որի օրակարգում ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու հարցն էր, չի կայացել. գրանցված պատգամավորների թիվն ԱԺ խորհրդի նիստի իրավազորության համար բավարար չի եղել։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։