«Խաղաղապահի համար դժվար է միջամտել երկու կողմերի միջև, եթե հակամարտությունը շարունակվում է». Ռուբեն Վարդանյան
Քաղաքական
23 Հունվարի 2023, 15:40ԼՂ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ի «Hardtalk» հաղորդաշարին։ Ի թիվս այլ հարցերի՝ Ռուբեն Վարդանյանը պատասխանել է հարցին, թե ինչու ռուս խաղաղապահները չեն բացում արգելափակված Լաչինի միջանցքը։
Ռուբեն Վարդանյանը, մասնավորապես, հայտարարել է. «Նախ, մարդիկ պետք է հասկանան, որ ընդամենը 2000 խաղաղապահ կա, որոնք ունեն զենք օգտագործելու՝ սահմանափակ մանդատ, և ճանապարհը փակել են ֆորմալ «էկոակտիվիստները», որոնք քաղաքացիական անձինք են։ Առանց պատրանքների՝ զինվորների քանակը քիչ է, նրանք միայն թեթև զենք ունեն, որից կրակելու իրավունք չունեն։ Ահա ինչու՝ ցանկացած խաղաղապահի դեպքում միշտ դժվար է միջամտել երկու կողմերի միջև, եթե հակամարտությունը շարունակվում է»։
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն