«Էս թվերի վերլուծությունն ու՞ր է». Խաչատուր Սուքիասյանը՝ էկոնոմիկայի նախարարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքական
23 Հունվարի, 15:16
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Խաչատուր Սուքիասյանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե ինչ նոր ճյուղերի հաշվին է ապահովվելու 2023թ. տնտեսական աճը։
«Ուզում եմ հասկանալ՝ մենք ինչ գործողություններով կարող ենք նախատեսված տնտեսական աճը ապահովել։ Դուք տեսնու՞մ եք այդ ճյուղերը կամ գործիքները»,- հարցրեց Սուքիասյանը։
Քերոբյանի խոսքով՝ գլխավոր անելիքը գործող ընկերությունների արտադրողականության ավելացման ուղղությամբ է, քանի որ այդտեղ շատ մեծ պոտենցիալ կա։ «Տնտեսության արդիականացման ծրագիրը անցած տարի ապահովել է 901 ընկերության մոտ 56 մլրդ դրամի ներդրման պրոցես»,- նշեց Քերոբյանը։