Քաղաքական

ԱԺ֊ն ստացել է Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագիրը

ԱԺ նախագահն արդեն ստացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիրը. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Ա.Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր:

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։