Քաղաքական

Գրանցված պատգամավորների թիվն ԱԺ խորհրդի նիստի իրավազորության համար բավարար չի եղել

Գրանցված պատգամավորների թիվն ԱԺ խորհրդի նիստի իրավազորության համար բավարար չի եղել

Ազգային ժողովի խորհրդի այսօրվա արտահերթ նիստում ժամը 12:00-ին նիստի իրավազորության համար բավարար թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ մասի համաձայն՝ եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով խորհրդի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ:

Նշված ժամկետում նիստի իրավազորության չապահովման դեպքում խորհրդի նիստը կհամարվի չկայացած:

Ավելի վաղ Radar Armenia-ն տեղեկացրել էր` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե ընդդիմադիր պատգամավորների բացակայությունների թիվը գերազանցել է սահմանված նորման, բայց քանի որ նրանք վերադարձել են ԱԺ, որոշում է կայացվել այս անգամ չդիմել սահմանադրական դատարան։

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական