Քաղաքական

Վրաստանի ԱԳ նախարարը ցավակցել է զոհված զինծառայողների մահվան կապակցությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ցավակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ հրդեհի հետևանքով 15 զինծառայողի զոհվելու կապակցությամբ:

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին, ինչպես նաև սարսափելի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասվում է նախարարի «Թվիթերի» գրառման մեջ։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում։