«Սա հերթական շոուն է». Սեյրան Օհանյանը՝ իր դեմ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունների մասին
Քաղաքական
20 Հունվարի 2023, 13:34ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե նրանցից է տեղեկացել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններն ԱԺ ներկայացնելու լուրը։
Օհանյանը կատարվածը որակել է շոու. «Այսօրվա իշխանությունները, փոխանակ զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդրով, երեկվա ահասարսուռ դեպքով, փորձում են հանրությանը շեղել։ Սա հերթական շոուն է, որը շատ հանգիստ եմ ընդունում»։
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնություն տալու 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն