ՌԴ դեսպանատունը ցավակցություն է հայտնել հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ
Քաղաքական
19 Հունվարի, 14:42
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ցավակցություն է հայտնել հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին, մերձավորներին և ծառայակիցներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»:
Հետևեք մեզ Telegram-ում