Քաղաքական

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը. կառավարության անդամները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկ րոպե լռությամբ հարգեցին այս գիշեր Գեղարքունիքի մարզի ՊՆ N զորամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։

«Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել։ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված Պաշտպանության նախարարության զորամասի կացարանի հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող»,-ասաց ՀՀ վարչապետ Փաշինյանը և խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը։

Հետևեք մեզ Telegram-ում։