Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զինծառայողների հարազատներին. ՀՀ-ում ՄԹ դեսպան
Քաղաքական
19 Հունվարի, 15:33
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը ցավակցել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին։
«Անչափ ցավալի լուր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի մասին։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրանց հարազատներին»,- ասվում է դեսպանի «Թվիթերի» էջում արված գրառման մեջ։
Հետևեք մեզ Telegram-ում