Քաղաքական

Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահի հրամանագրով Գարեգին Պողոսյանն այսօր նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Գարեգին Պողոսյանին նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պաճառով այսօր պաշտոնանկ են արվել մի խումբ բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։

Հետևեք մեզ Telegram-ում։