Կիրակի, 5 Փետրվարի 2023

USD394.25

EUR422.69

RUB5.38

Երևան -5 ℃

Рус Eng

«Ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներն է՛լ ավելի են ընդգծում Սյունիքի ռազմավարական դերը»․ Մհեր Գրիգորյան

Քաղաքական

18 Հունվարի, 18:52

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունվարի 18-ին մասնակցել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Դեյվիդ Քալընի ղեկավարած պատվիրակությունը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ և եվրոպական ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Առաջին հերթին՝ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս այս կարևոր նախաձեռնության մեկնարկի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանն ու ԵՄ անդամ պետություններին Հայաստանի համար մարտահրավերներով լի այս բարդ շրջանում հատկապես Սյունիքում իրականացվող բոլոր ծրագրերի և ներդրված ջանքերի համար:

Սյունիքն իրապես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, ուստի մարզի կայուն զարգացմանը միտված ցանկացած ծրագիր գտնվում է Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում: Ավելին, ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներն է՛լ ավելի են ընդգծում Սյունիքի ռազմավարական դերը, այդ թվում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման ճանապարհին:

Այս համատեքստում, անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ մարզում կյանքի որակի բարձրացմանն ուղղված մեր համատեղ ջանքերը բացի տեղային կարևոր սոցիալ-տնտեսական ազդեցությունից, հիմնարար նշանակություն ունեն նաև մեր երկրի կայուն զարգացման համար: Ուրախ եմ, որ մարզի բնականոն զարգացման կարևորությունն արձանագրվել է նաև Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ մեր համագործակցության շրջանակներում:

Սրա մասին է վկայում ոչ միայն այսօր մեկնարկող նախաձեռնությունը, այլ նաև այն, որ Եվրոպական միության Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մեր հինգ հիմնական ուղենիշներում որպես ինքնուրույն ուղղություններից մեկը հատուկ առանձնացված է Սյունիքի դիմակայունության բարձրացումն ու մարզի կայուն զարգացումը:

Կառավարությունը նաև շարունակում է ինտենսիվ աշխատել գործընկերների հետ Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման ուղղությամբ, ինչը կնպաստի մեր ջանքերին՝ դիրքավորելու Հայաստանը որպես տարածաշրջանային առևտրատնտեսական հանգույց:

Գոհունակությամբ պետք է նշեմ նաև Սյունիքի մարզում 2 ՔՈԱՖ կենտրոնների հիմնման ծրագիրը, որով նորարար կրթությունը հասանելի կդառնա մարզի բնակիչների համար: Ամփոփելով ցանկանում եմ ևս մեկ անգամ Կառավարության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել բոլոր ներգրավված գործընկերներին կատարված և պլանավորված մեծ և կարևոր աշխատանքի համար: Ես և մեր թիմը շարունակում ենք ձեր կողքին լինել ցանկացած հարցով:

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը