Քաղաքական

Խաղաղության օրակարգն այնպես չէ, որ նիրվանա է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խաղաղության օրակարգին՝ հայտարարելով, որ այն ևս ունի իր սպառնալիքները. «Խաղաղության օրակարգն այնպես չէ, որ նիրվանա է, կատարյալ․ այդտեղ էլ կան սպառնալիքներ։ Մենք ծայրահեղությունից ծայրահեղություն ենք երբեմն ընկնում՝ օրակարգերը, ճշմարտություններն իրար հակադրելով։ Ցավոք, ի հեճուկս Հայաստանում տարածված ընկալումների, առավել ևս աշխարհքաղաքական կոնտեքստներում ճշմարտությունը մի հատ չէ։ Ճշմարտությունները բազմաթիվ են։ Մենք դա տեսել ենք, պարզապես պետք է ընտրենք այն ճշմարտությունը, որն ուզում ենք մերը լինի, և մենք էլ գնանք դրա ետևից»։

Փաշինյանը նշել է, որ ցանկացած քաղաքացու ցանկացած մտահոգություն իրենցն է. «Դա ժողովրդի կողմից ընտրված իշխանության առանձնահատկությունն է։ Մենք զգում ենք այնպես, ինչպես ժողովուրդն է զգում, հասկանում ենք այնպես, ինչպես ժողովուրդն է հասկանում։ Այդ ոլորտում պայքարը մեր ու ուրիշների մեջ չէ, այլ մեր մեջ է, մեզանից յուրաքանչյուրի մեջ»։

Վարչապետը նաև նշել է, թե խաղաղության օրակարգը փաստաթուղթ չէ, այլ՝ մտածողություն։

Հետևեք մեզ Telegram-ում։