Հայաստանը դրական է վերաբերվում ԵՄ դիտորդական առաքելության որոշմանը
Քաղաքական
18 Հունվարի, 17:29
Նոր լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում միայն աջակցող և կառուցողական դերակատարում կունենանք․ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկելու մտադրության մասին լուրերին։
Ըստ Միրզոյանի՝ Հայաստանը դրական կվերաբերվի, եթե ԵՄ-ն նման որոշում ընդունի. «Տեղում լայն համագործակցություն կհաստատենք»։
Հետևեք մեզ Telegram-ում