Քաղաքական

Հայաստանը պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ըստ նրա, սակայն, Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին։

Վարչապետն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նաև նշել է, թե միջազգային հանրության ընկալումը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ընդլայնվում է։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի հնչեցրած հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն և նպատակ ունեն ստեղծել էսկալացիա. «Այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա։ Մենք հստակ հայտարարում ենք, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման»։

Նա նշել է, թե նաև միջազգային հանրությունն է արձանագրում, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար. «Իսկ ո՞վ է ասում, որ դա չի Ադրբեջանի ուզածը ու հեռահար նպատակը»։

Հետևեք մեզ Telegram-ում։