Քաղաքական

Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Պրոբացիայի ծառայության ղեկավար

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Պրոբացիայի ծառայության ղեկավար: Այս մասին հաղորդում են Արդարադատության նախարարությունից։ 

Աշխատանքային գործունեություն
2017-2019 թվականներին եղել է ՀՀ  ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի պետի տեղակալ:
2015-2017 թվականներին եղել է ՀՀ  ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի տեղակալ: 
2014-2015 թվականներին եղել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ,  այնուհետև՝ հիմնարկի պետի տեղակալ:
2010-2014 թվականներին եղել է ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ:
2009-2010 թվականներին եղել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի  սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ:
2008-2012 թվականներին եղել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս:
2008-2009 թվականներին եղել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետի տեղակալ:
2007-2008 թվականներին եղել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հոգեբան:
2003-2007 թվականներին եղել է ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿ հիմնարկի հոգեբան: 
Կրթություն
2008-2011 թվականերին սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետում (հեռակա ուսուցում):
2000-2002 թվականերին սովորել է Երևանի   պետական  համալսարանի, Հոգեբանության ֆակուլտետում: 
1998-1999 թվականերին ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
1993-1998 թվականերին սովորել է Երևանի պետական համալսարանի, Ռադիոֆիզիկայի  ֆակուլտետում:
Այլ տվյալներ
2013թ. մայիսին ԱՄՆ-ում մասնակցել է «Քրեակատարողական ծառայողների կառավարման դասընթաց»-ին Վիսկոնսին նահանգի քրեակատարողական ծառայությունում:
13.01.2014-07.02.2014թ. վերապատրաստվել է ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի քրեակատարողական ծառայությունում «Ուսուցանողների ուսուցում» ծրագրի շրջանակներում:
Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է 6 խրախուսանք, 1 շնորհակալագիր և 1 պատվոգիր:  Գիտական հոդվածների հեղինակ է: 
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: