Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Քաղաքական
17 Հունվարի, 23:51
Հունվարի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել է Սիսիան, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Նաիրի տարածքային կառույցների խորհուրդների ընտրությունների կազմակերպման հարցը, մի շարք կազմակերպչական և կադրային հարցեր:
Մտքեր են փոխանակվել Սպիտակ համայնքում սուբվենցիոն և ներդրումային ծրագրերի ակտիվացման, ինչպես նաև համայնքային կյանքի մի շարք այլ հարցերի մասին: Վարչությունն աջակցություն է հայտնել Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ջանքերին: