Քաղաքական

Հարկավոր է ամուր կամք դրսևորել՝ չտրվելով ներքաղաքական ու արտաքին քաղաքական սադրանքներին. Ա. Քոչարյան

ԱԺ հայտարարությունների ժամին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոսել է արցախահայության խնդիրների մասին՝ կարևորելով նրանց կողքին լինելը։

«Այսօր արցախահայությունը պետք է զգա, որ մենակ չէ, բոլոր քաղաքական գործողություններից զատ պետք է զգա մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող իր հայրենակիցների անհանգստությունը, սերը և աջակցելու պատրաստակամությունը: Մենք պետք է հաղթահարենք անտարբերությունը, անկեղծությունը դարձնենք գերակա ու հասնենք իրական եղբայրության գաղափարին:

Հիմա մեզ մնում է միայն գիտակցել այս ամենն ու ամուր կամք դրսևորել՝ չտրվելով ներքաղաքական ու արտաքին քաղաքական սադրանքներին, բոլոր հնարավոր ռիսկերն ու մեր հնարավորությունները հնարավորինս ճիշտ հաշվարկենք ու գործենք միասնական»,- ասել է պատգամավորը։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում։