Քաղաքական

Վահագն Խաչատուրյանը դաշնամուր է նվագել Էստոնիայի նախագահի հրավիրած ընթրիքին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Աշխատանքային այցով Տալլինում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հրավիրած աշխատանքային ընթրիքին դաշնամուր է նվագել։

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը տպավորած ֆեյսբուքյան էջում գրել է։

«Որոշ ճշմարտություն կա հայկական ասացվածքում՝ ծերության աչքերով ընկեր փնտրիր, իսկ երիտասարդի աչքերով՝ ձի։ Նախագահ Խաչատուրյանի այցն օգնել է ընդհանուր ընկերներ գտնելու, ինչպես նաև նորարարական գաղափարներ ունենալու հարցում:

Երկու երկրներից ՏՏ, կիբերանվտանգության և տիեզերական տեխնոլոգիաների առաջատարները մասնակցել են աշխատանքային ընթրիքին Maarjamäe ամրոցում: Երեկոն նաև իրական անակնկալներ մատուցեց. մի պահ պետք է բարձրացվեր «Էստոնիա» ռոյալի կափարիչը, և հայ գործընկերը պետք է կատարեր մի քանի վառ սետղծագործություններ:

Այսպիսով երեկոյի վերջում կարող էի բոլոր տաղանդավոր մարդկանց կենացը խմել ու նշել, որ իմ սիրած երաժշտական գործերից մեկը հայ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի «Սպարտակ» բալետից «Ադաջիոն» է»։

Հետևեք մեզ Telegram-ում։