Քաղաքական

Ընդդիմությունը կրկին չի մասնակցի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին

Խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ԱԺ այս նստաշրջանում ևս չեն մասնակցի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից և «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանից։

Հիշեցնենք՝ ընդդիմադիրները, թեև նախորդ տարվա սեպտեմբերից սկսել են մասնակցել Ազգային ժողովի լիագումար նիստերին, բայց չեն մասնակցում ԱԺ-կառավարություն հարցուպատասխաններին։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։