Քաղաքական

Ի՞նչ գործ ունի «նապաստակ փարթիում» Ձեզ նման լուրջ քաղաքական գործիչը. Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Մամիջանյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, միջամտելով ԱԺ ՔՊ և «Հայաստան» խմբակցությունների՝ քվեարկության վերաբերյալ բանավեճին, ասել է, թե իրենք դիրքորոշում հայտնել են կարևոր հարցի շուրջ՝ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Մամիջանյանը նշել է, որ երբ իշխանությունը կարծիք հայտնի այդ հարցի վերաբերյալ, իրենց «սնդիկ փարթիների» մասին դիրքորոշում կլսեն։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքել է. «Ես չեմ հասկանում, թե ինչ գործ ունի «նապաստակ փարթիում» Ձեզ նման լուրջ քաղաքական գործիչը»։

Հետևեք մեզ Telegram-ում։