Քաղաքական

Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության ղեկավար

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության ղեկավար։ 

Մասնագիտական գործունեության

Կրթությունը
1993-2003թթ. սովորել է Արարատի մարզի Դվին գյուղի միջնակարգ դպրոցում:
2003-2010թթ. սովորել է Գավառի պետական համալսարանում, ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան:
2014-2017թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:
Ծառայությունը զինված ուժերում
2004-2006թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության զորքերում:

Աշխատանքային գործունեությունը
2012-2015թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային քննչական վարչության, ապա՝ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ:
2015-2018թթ. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ:
2019-2021թթ. ՀՀ ազգային ժողովի պատգամավոր:
23.06.2021-15.09.2021թթ. ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ:
2021թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ:
Լեզուների իմացությունը
Հայերեն, ռուսերեն, գերմաներեն:
Ամուսնացած է, ունի որդի: