Քաղաքական

Արարատ Միրզոյանը Վիեննայում կմասնակցի ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին

Հունվարի 16֊17֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։

Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։