Քաղաքական

Նվեր Պետրոսյանը ազատվել է փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունվարի 16-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Նվեր Պետրոսյանին 2023 թվականի հունվարի 16-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ Նվեր Պետրոսյանը փոխվարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի նոյեմբերի 29-ին՝ Համբարձում Մաթևոսյանի որոշմամբ։