Քաղաքական

Հայաստանի և Էստոնիայի ՇՄ նախարարություների միջև հուշագիր է ստորագրվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հայաստանյան պատվիրակության կազմում գործուղվել Էստոնիայի Հանրապետություն (Տալլին)՝ երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով: Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ու Էստոնիայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Հաշվի առնելով երկու երկրների միջև բնապահպանական խնդիրների շուրջ համագործակցության զարգացման նպատակահարմարությունը և գիտակցելով շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման նկատմամբ ուշադրության կարևորությունը կողմերը պարտավորվել են համաձայն իրենց օրենսդրության՝ հավասարության և փոխադարձ վստահության հիմունքներով ջանքեր գործադրել համագործակցության ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու համար։

Համագործակցությունը կիրականացվի հետևյալ ուղղություններով.
- կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ,
- կենսաբազմազանության պահպանություն և պահպանվող տարածքների կառավարում,
- շրջակա միջավայրի մոնիտորինգ և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգ,
- քիմիական, վտանգավոր նյութերի և թափոնների կառավարում,
- բնական ռեսուրսների ողջամիտ /ռացիոնալ/ օգտագործում,
- ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում, այդ թվում մակերեսային և ստորերկրյա ջրերի պահպանություն և բարելավում, կայուն ջրօգտագործման զարգացում,մթնոլորտային օդի պահպանություն ներառյալ օդի որակ,
- հողերի դեգրադացիայի կանխման, hանտառտնկման, անտառվերականգնման գործողություններ,
- շրջակա միջավայրի կառավարման ոլորտում թույլտվությունների, լիցենզիաների տրամադրման էլեկտրոնային համակարգ,

Կողմերը որոշել են կազմակերպել երկկողմ հեռավար հանդիպում փորձագետների միջև, ինչին կհաջորդի ճանաչողական այցի կազմակերպման հնարավորությունների վերաբերյալ քննարմումը։

Հետևեք մեզ Telegram-ում։