Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023

USD393.83

EUR418.72

RUB5.30

Երևան 1 ℃

Рус Eng

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ենթակառուցվածքների զարգացմանը

Քաղաքական

16 Հունվարի, 21:33

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի հարցերով տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը և ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:

Ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը՝ տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում Կառավարության նախաձեռնած բարեփոխումների համատեքստում: Անդրադարձ կատարելով ՎԶԵԲ-ի դերակատարմանը Հայաստանի ֆինանսական շուկայի կայացման և, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիության բարելավման հարցերում՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ՎԶԵԲ աջակցությամբ գործող ներդրումային խորհրդի` որպես ՓՄՁ միջավայրի բարելավմանն ուղղված պետություն-մասնավոր երկխոսության արդյունավետ հարթակի կարևորությունը։

ՎԶԵԲ ներկայացուցիչները վերահաստատել են բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված աջակցության տրամադրումը, ինչպես նաև ամրապնդելու ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, կանաչ տնտեսության, քաղաքային միջավայրի բարելավման և երկուստեք կարևորություն ներկայացնող մի շարք այլ ուղղություններով համագործակցությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

«Հայտնի ուժերը»՝ պատմության դատաստանի առաջ

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ