Քաղաքական

Ալեն Սիմոնյանը չի բացառել Արցախի ԱԺ պատգամավորների հետ առցանց քննարկման հնարավորությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանը չի բացառել, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի, երկու խորհրդարանների պատգամավորների առցանց քննարկում անցկացվի։ 

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան Սիմոնյանը հայտնել է, որ հանդիպում նախատեսվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին, սակայն սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի պատճառով այդ հանդիպումը հետաձգվել է. «Ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը մի քիչ դժվար է: Եվ այս պահին որևիցե նման քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ: Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում, թե մեկնելու առաջարկն ինչպես կարելի է իրագործել: Իսկ առցանցի մասին կարելի է քննարկել, հասկանալ: Եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները, ապա՝ ինչու ոչ»: