Կարմիր խաչի միջոցով ՀՀ առողջապահության նախարարությունը դեղորայք և այլ պարագաներ է ուղարկել Արցախի բուժհաստատություններ
Քաղաքական
15 Հունվարի, 20:06
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ՀՀ առողջապահության նախարարությունը դեղորայք և այլ պարագաներ է ուղարկել Արցախի բուժհաստատություններ։
Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Բեռը տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը»,– ասել է նա: