Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023

USD393.61

EUR421.64

RUB5.38

Երևան -2 ℃

Рус Eng

ՀՀ դեսպանն Իսպանիայի Կոնգրեսի հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը

Քաղաքական

13 Հունվարի, 21:42

Հունվարի 12-ին դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։ 

Հանդիպման սկզբում դեսպան Ավետիսյանն իր երախտագիտությունն է հայտնել 2022թ. հոկտեմբերին և դեկտեմբերին համապատասխանաբար Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ Կոնգրեսի ընդունած հայտարարությունների առնչությամբ։

Հաջորդիվ դեսպանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկ ամիս շարունակ արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունն ու մշտական սպառնալիքները, ընդգծել է Լաչինի միջանցքի բնականոն գործունեության օր առաջ վերականգնման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարևորել են խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը