Քաղաքական

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկել է տնտեսական կարգի հիմքերին առնչվող ձևակերպումները

Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

Նիստի շրջանակներում քննարկվել է Սահմանադրական կարգի հիմունքներում առաջարկվող փոփոխությունը, մասնավորապես` Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական կարգի հիմքը «սոցիալական շուկայական տնտեսություն»-ից «շուկայական տնտեսության» փոխարինելու առաջարկը։

Բովանդակալից քննարկումից հետո՝ հարցը դրվել է քվեարկության, և Խորհրդի կողմից առաջարկը չի ընդունվել։

Որպես օրակարագային երկրորդ հարց քննարկվել է Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելու մասին առաջարկը։

Խորհուրդը որոշել է ամփոփիչ ելույթների ներկայացումը և հարցի քվեարկությունն իրականացնել հաջորդ նիստին։