Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին հայտարարել է, թե իրենք շատ անհանգիստ են ԼՂ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Երևանյան ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի խորհրդարանի ղեկավարն ասել է. «Այն մեզ մտահոգում է, որովհետև շարունակվող շրջափակումը մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որը գնալով վատթարանում է:
Շատ կարևոր է, որ վերականգնվի ազատ երթևեկությունը Հայաստանի և ԼՂ միջև, ինչպես նաև էլեկտրաէներգիան և ինտերնետը»:
Ըստ Յաել Բրաուն-Պիվեի՝ «հնարավոր խաղաղության և երկխոսության ճանապարհն ամբողջովին սպառված չէ, և ամեն ինչ չենք փորձել այդ առումով: Մեր էներգիան հարյուր տոկոսով այդ կարգավորմանն է ուղղված»: