Քաղաքական

ԱԺ նիստերի օրակարգում կընդգրկվի 25 հարց

Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 13-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի, ինչպես նաև հունվարի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 25 հարց:

«Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ խորհրդի որոշման նախագծի քննարկումն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հետաձգվել է մեկ շաբաթով: