Քաղաքական

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարներն անդրադարձել են Լաչինի միջանցքի փակմանը

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԺ նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքներին. այս մասին հայտնել է Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի խորհրդարանի ղեկավար Յաել Բրաուն-Պիվեի հետ ասուլիսին։

Նրա խոսքով. «Քննարկեցինք առկա իրավիճակը մեր տարածաշրջանում, քննարկեցինք այն բոլոր հարցերը, որոնք առաջացել են Լաչինի միջանցքի փակման հետ կապված, ես ներկայացրի առկա իրավիճակը: Կարող եմ վստահ ասել, որ մեր ֆրանսիացի գործընկերները բավականին լավ տեղեկացված են և ուշի ուշով հետևում են այն բոլոր գործընթացներին, որ տեղի են ունենում Հայաստանում և Արցախում, Լաչինի միջանցքի շուրջ:

Շնորհակալություն հայտնեցի իմ ֆրանսիացի գործընկերոջը Ֆրանսիայի կողմից բոլոր այն նախաձեռնությունների համար, որոնք միջազգային հարթակներում որպես նախաձեռնող հանդես եկան»: