Քաղաքական

Հայաստանի նախագահը կայցելի Էստոնիա

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այց կկատարի Էստոնիա:

Նախատեսված է հանդիպում Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ: Վահագն Խաչատուրյանը կհանդիպի Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի և խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրես Սուտտի հետ: ՀՀ նախագահը կայցելի նաև Տալինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն:

Հունվարի 17-ին Վահագն Խաչատուրյանը կհանդիպի Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի և արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ, ինչպես նաև կայցելի Էլեկտրոնային կառավարման ակադեմիա: