Քաղաքական

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

Գագիկ Սուրենյանը իր «Ֆեյսբուքի» էջով տեղեկացրել է, որ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նոր նշանակում է կատարել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում։ 

«Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 448-Ա հրամանի համաձայն՝ այսօր իմ լավ ընկերը՝ Լևոն Ազիզյանը, մեր ոլորտի լավագույն մասնագետը, օրինակելի ղեկավարը, ով շուրջ 20 տարի նվիրվել է հիդրոօդերևութաբանության ոլորտին, նշանակվել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն».- գրել է Սուրենյանը։