Քաղաքական

ԱՄՆ-ն պետք է զսպի Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան՝ սկսելով կյանքի կոչել 907-րդ բանաձևը. Բրեդ Շերման

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարություն է տարածել՝ Լաչինի միջանցքի շուրջ ծագած իրավիճակի հետ կապված, և ԱՄՆ-ին կոչ արել զսպել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ՝ սկսելով  907-րդ բանաձևը կայնքի կոչելուց։ 

«Ես խորապես անհանգստացած եմ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական և չդադարող ագրեսիայի արշավի հետևանքով Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հումանիտար աղետի մասին հաղորդումներից։

Հաղորդվում է, որ Ադրբեջանը շրջափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը և այն հիմնական միջոցը, որով սննդամթերք, բժշկական պարագաներ և այլ կենսական ռեսուրսներ են տեղափոխվում տարածաշրջան։ Արդյունքում, Արցախի 120․000 հայերի կյանքը և տարածաշրջանում խաղաղության հեռանկարը շարունակում են մնալ լուրջ վտանգի տակ։

Միջազգային հանրությունը պետք է միանշանակ դատապարտի այս աղաղակող սադրանքը և ձեռնարկի բոլոր հնարավոր և անհրաժեշտ քայլերը՝ այս ճգնաժամային իրավիճակում հայ ժողովրդին աջակցելու համար։ Միացյալ Նահանգները հատկապես պետք է առաջնորդ լինի այս ջանքերում՝ իրական քայլեր ձեռնարկելով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար՝ կյանքի կոչելով 907-րդ բանաձևը։

Սա ևս մեկ ցավալի պահ է հայ համայնքի համար, քանի որ այն շարունակում է բախվել Ադրբեջանի կողմից 2020թ. պատերազմից հետո չդադարող ագրեսիայի։ Այնուամենայնիվ, ես անձամբ տեսել եմ հայ ժողովրդի տոկունությունն ու վճռականությունը և միշտ աջակցելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդին, քանի որ մենք շարունակելու ենք միասին պայքարել Հայաստանի և Արցախի վրա հարձակումները դադարեցնելու ուղղությամբ»,- ասվում է կոնգրեսականի տարածած հայտարարության մեջ։