Հունաստանը Ադրբեջանին կոչ է անում առանց նախապայմանների ապահովել Լաչինի միջանցքով երկկողմանի երթևեկությունը
Քաղաքական
5 Փետրվարի 2022, 16:20
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Հունաստանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքում երկու ուղղություններով տրանսպորտային երթևեկության ազատությունն ու անվտանգությունն առանց որևէ նախապայմանների՝ համաձայն 09.11.20-ի եռակողմ հայտարարության։
Տեղի բնակչությունը պետք է պաշտպանված լինի դժվարություններից և վտանգներից»:
Հետևեք մեզ Telegram-ում