ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի հերքումներին, թե ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը չի քննարկվել ԼՂ հայերի անվտանգությունը միջազգային մեխանիզմներով ապահովելու հարցը։
Ըստ Գրիգորյանի՝ կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել. «Սենյակում ընթացած բանակցություններում միայն մենք չենք եղել, ամերիկյան կողմն էլ է եղել, և կա արձանագրություն այդ մասին, Ադրբեջանը տեղյակ է դրանից։ Ես զարմանում եմ, որ հերքվում է փաստված բանը։ Բնականաբար, մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի հասկանանք, թե որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ ենք ստեղծելու, որ ԼՂ-ի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ։ Վերջին շրջանում միջազգային մեր գործընկերների հետ մեր հանդիպումներում նրանց կողմից հետաքրքրություն ենք տեսել՝ այս ուղղությամբ շարունակելու աշխատանքները»։