Այսօր լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ շարունակում են աշխատել Ադրբեջանից ստացած տեքստի վրա. «Աշխատում ենք դա՝ մեր նկատառումներով, վերադարձնել Ադրբեջանին և մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել։ Հայաստանը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի մինչև տարեվերջ ունենա խաղաղության պայմանագիր»։
«Հիմա, ավելի մոտ լինելով տարեվերջին, դժվար է ասել, որ այն մինչև տարեվերջ կստացվի, բայց շարունակելու ենք աշխատել, և աշխատանքի արդյունքներից է կախված լինելու»,- ասել է Գրիգորյանը։
Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը տեքստի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին:
Թե ինչու չի ստացվում խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ ՀՀ ԱԽ քարտուղարն ասում է, որ այդ ուղղությամբ Հայաստանն իր ամբողջ ջանքերը ներդրել է: