Քաղաքական

ՀԱՊԿ-ում դիտարկվել է ՀՀ-ին ռազմատեխնիկական աջակցության հարցը. նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ նիստից։

Նրա խոսքով՝ ի թիվս այլ միջոցառումների, դիտարկվել է նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը. «Բայց կրկնում եմ՝ մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն էր, արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք, այնուհետ կարող էինք դիտարկել մնացած միջոցները՝ ադրբեջանական զորքերի հետքաշման ապահովում, ռազմատեխնիկական օգնություն, այլ միջոցառումներ։ Որոշումը չի ընդունվել, և այժմ արտաքին քաղաքական գերատեսչությունները պետք է շարունակեն աշխատել՝ տեսնելով, թե որտեղ է հնարավոր գալ ընդհանուր հայտարարի»։