Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2022

USD394.69

EUR409.81

RUB6.02

Рус Eng

ՀՀ փոխվարչապետն ու Իրանի դեսպանը խոսել են երկաթգծի գործարկման մասին

Քաղաքական

25 Նոյեմբերի, 13:44

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և շնորհակալություն հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ծավալած ագրեսիայի վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված հասցեական հայտարարությունների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Առանձնակի շեշտվել է տարածաշրջանային տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման պարագայում Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի գործարկման կարևորությունը և դրա ներքո համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Իրանում կազմակերպել Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի փոխըմբռնման հուշագրի կետերի կատարման ընթացքին հետևող հանձնախմբի նիստը, որի ընթացքում առավել մանրամասն կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: 

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան