Քաղաքական

Քննարկել են Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսին:

Կողմերը քննարկել են Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգը և կարևորել խորհրդարանի ու խորհրդարանական աշխատանքների դերը ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում:

Բանախոսները վերահաստատել են հանձնառությունը` որպես խորհրդարանական մեծամասնություն, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության և խորհրդարանի դերի բարձրացման հարցում: