Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2022

USD394.69

EUR409.81

RUB6.02

Рус Eng

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կառավարության հիմնարար բարեփոխումների հենասյուներից մեկն է

Քաղաքական

24 Նոյեմբերի, 21:58

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման 5-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի՝ ներկա էր նաև ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը: Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Թույլ տվեք Կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորել բոլորիս ՀՀ և Եվրոպական միության միջև 2017 թվականին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հնգամյա հոբելյանի կապակցությամբ: Ստորագրումից ի վեր Համաձայնագիրը եղել է Կառավարության հիմնարար բարեփոխումների հենասյուներից մեկը՝ նպաստելով եվրոպական լավագույն փորձի հիման վրա ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ներառական և մրցակցային տնտեսության ձևավորմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի շարունակական զարգացմանը:

Մենք վստահ ենք, որ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը զգալիորեն կբարելավի մեր քաղաքացիների կյանքի որակը, քանի որ այն առնչվում է մեր պետության և մեր քաղաքացիների զարգացման համար անհրաժեշտ բոլոր առանցքային ուղղություններին: Հարկ է նշել, որ այս 5 տարիների ընթացքում Կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ապահովելու փաստաթղթի պատշաճ և ժամանակին կիրարկումը: Գործընթացի համակարգման և մշտադիտարկման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ իմ գլխավորությամբ և մշակվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ամբողջական ճանապարհային քարտեզը:

Կցանկանայի հատուկ մատնանշել մի քանի առանցքային ռազմավարություն, որոնք հաջողությամբ մշակվել և իրականացվում են CEPA-ի ներքո մեր համագործակցության շրջանակում: Դրանք են Մարդու իրավունքների պաշտպանության, Դատաիրավական բարեփոխումների և Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունները:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս և ընդգծել, որ Համաձայնագրի ամբողջական և արդյունավետ կիրարկումը հնարավոր է միայն բոլորիս ջանքերի համատեղման միջոցով, ուստի Կառավարությունը շարունակում է բաց մնալ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական քննարկումների և համագործակցության համար՝ ի նպաստ Հայաստան-Եվրամիություն բարեկամական հարաբերությունների զարգացման և մեր քաղաքացիների բարեկեցության»: 

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան