Քաղաքական

Խամոյանը չի բացառել, որ իրենց պատգամավորներից ոմանք մանդատները դնեն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը չի բացառել, որ իրենց խմբակցության ներկայացուցիչներից ոմանք վայր դնեն մանդատը։ Խմբակցությունը, սակայն, ըստ նրա, մանդատները դնելու որոշում չունի։

Խամոյանի խոսքով. «Այո՛, մեր խմբակցությունում լինում են բուռն քննարկումներ, տարատեսակ կարծիքներ, մարդիկ ազատ են՝ արտահայտելու իրենց կարծիքը այս կամ այն  հարցի վերաբերյալ, որևէ մեկը այն արտահայտելու կաշկանդվածություն չունի։ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու որոշում չի կայացրել, խմբակցությունն ունի որոշում՝ ԱԺ-ում աշխատանքներն ընդլայնելու մասով: Այո՛, կարող են լինել պատգամավորներ, որոնք, իրենց անձնական կամ այլ պատճառներից ելնելով, նման որոշում կարող են կայացնել»։

Միաժամանակ, պատգամավորը հերքել է լուրերը, թե «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դուրս է եկել «Հայաստան» դաշինքից։