Քաղաքական

Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ի փաստաթղթում քաղաքական գնահատական կլինի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է՝ «Մենք ՀԱՊԿ-ին անդամակցել ենք, որ ումի՞ց պաշտպանվենք. թուրք-ադրբեջանական տանդեմից։ 

Հիմա եկել է ժամանակը, գոնե, քաղաքական գնահատական տրվի։ Քաղաքական գնահատականը բավարար չի եղել, և դրա արձագանքը եղավ այն, որ Հայաստանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը՝ ակնկալելով, որ քաղաքական գնահատական, այնուամենայնիվ, տեղ կգտնի փաստաթղթի մեջ»։

Սիմոնյանն անդրադարձել է նաև ԵՄ դիտորդների ներկայությանը. «ԵՄ դիտորդների ներկայությունը բավականին զսպող ուժ ունի, և ակնկալում ենք, որ նրանց ներկայության ժամկետը կերկարաձգվի»։