Քաղաքական

ԱԱԾ-ում կարգավորումները դեռևս հեռու են ճկուն լինելուց. Արմեն Խաչատրյանը՝ օրենքի նոր նախագծերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ԱԱԾ-ն կարելի է ասել հետ էր մնացել, և նրանց մոտ կարգավորումները դեռ հեռու են շատ ճկուն լինելուց։ Հատկապես հիմա, երբ լուրջ խնդիրներ կան համապատասխան պաշտոնները կադրերով ապահովվելու համար».- այս մասին այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արթահերթ նիստում ասաց Արմեն Խաչատրյանը։ Պատգամավորը ԱԱԾ-ում առանձնացրեց մի շարք ուղություններ, որտեղ սպասվում են փոփոխություններ։