Քաղաքական

Չունենալով այս հարկատեսակը՝ բիզնես մոդելի տեսակետից դառնում է անիմաստ այս գործընթացը. փոխնախարարը՝ Արթուր Խաչատրյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ արտահերթ նիստում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լարցումներ կատարելու մասին» օրենիքի նոր նախագիծը։ Նախագծի նպատակը ներմուծման ժամանակ տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարված ակցիզային հարկը հետագայում արտահանման ժամանակ ակցիզային հարկի հետվերադարձի իրավական հիմքի ձևավորումն է։
Տնտեսավարողները արտահանման դեպքում ըստ փոխնախարարի ամբողջությամբ կամ մեծ մասով կստանան ակցիզային հարկի համար կատարված վճարումները։

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչու այս հարցը չի լուծվում օրենքի մակարդակով, այլ թողնվում է կառավարության հայեցողությանը։